News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չինական Դունգուան քաղաքի բնակչուհին վախեցրել է փողոցում իրեն հետապնդող տղամարդում՝ հանկարծակի նրա առաջ մերկանալով:

Ականատեսների խոսքով՝ տղամարդը ինչ-որ մի ընթացք մոտոցիկլով հետեւում էր երիասարդ կնոջը հրապարակի տարածքում, որտեղ տարբեր համերգներ եւ շոուներ են կազմակերպվում: Հայտնվելով հրապարակում կառուցված բեմին՝ չինուհին կանգ է առել, հարցրել իրեն հետապնդողին, թե ինչ է իրենից ուզում ու հանել է հագուստը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «Orange News»-ին:Կնոջ պահվածքը ցնցել է տղամարդուն, նա փախուստի է դիմել: Այնուամենայնիվ, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը չի պատժել չինուհուն:

«Սովորաբար նման պահվածքը պատժվում է տուգանքներով, սակայն այս դեպքում որոշեցինք կնոջը պատասխանատվության չենթարկել»,- նշել են իրավապահ մարմնի աշխատակիցները:Ինքը կինը ոստիկանության հետ զրույցում հայտարարել է, որ մերկացել է ինքնապաշտպանությունից ելնելով: Նա ընդգծել է, որ իր գործողությունները ակցիայի բնույթ չէին կրում եւ հանկարծակի էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ