News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ցածր, խռպոտ ձայնով երիտասարդ կանայք ավելի հազվադեպ են անցնում հարցազրույցի վերջնական փուլը, ցույց են տվել Մայամիի համալրսարանի հետազոտությունները: Պարզվում է, ցածր ձայնը կանացի ոչ գրավիչ պատկեր է ստեղծում, հաղորդում է «Meddaily»-ն:

Փորձ է անցկացվել. յոթ երիտասարդ կին ու տղամարդ ձայնագրել են իրենց ձայնը(օգտագործելով իրենց ձայնն ու փոքր-ինչ փոխելով այն): Այնուհետեւ դրանք հնչեցրել են 800 հոգուց բաղկացած խմբում: Նրանք պետք է որոշեն, ձայնի տերը կիրթ է, վստահելի, գրավիչ ու համապատասխանում է արդյոք աշխատանքին: Կամավորները նաեւ նշել են, թե ում կընդունեին աշխատանքի՝ հիմնվելով ձայնվի վրա:

Արդյունքում կամավորներն 80 տոկոսով ընտրում էին սովորական ձայն ունեցողներին: Եթե անգամ մարդը ձայնագրելիս հատուկ ձայնը փոխում էր, կամավորները ցածր էին գնահատում այն եւ պատրաստ  չէին ընդունել նրան: Մասնավորապես, համարվում էր, որ խռպոտ ձայն ունեցողներն անվստահելի անձինք են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ