News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հոգեբանները պարզել են, որ կապ գոյություն ունի սովի եւ գեր մարդկանց սեքսուալ գրավչության միջեւ, գրում է The Daily Telegraph-ը:

Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ մարդը, որն ուտել է ուզում, ընտրում է խոշորամարմին «ախորժաբեր» զուգընկերոջ: Նման եզրակացություն գիտնականներն արել են այն բանից հետո, երբ 266 տղամարդկանց շրջանում փորձարկում են իրականացրել:

Սոված եւ կուշտ տղամարդկանց շրջանում անցկացված թեստի ժամանակ նրանց կանանց լուսանկարներ են ցույց տվել, եւ պարզել, որ սոված տղամարդին ավելի գրավիչ են համարել գեր եւ մեծ կրծքով կանանց: Նույնը վերաբերում է նաեւ կանանց, որոնք սոված ժամանակ նախընտրել են գեր տղամարդկանց, հաղորդում է Lenta.ru-ն:

Հոգեբանների կարծիքով՝ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ սեքսը եւ սնունդը կապված են միմյանց հետ: Սոված ժամանակ եւ սեքսուալ գրգռվածության պահերին ակտիվորեն աշխատում են ուղեղի նույն հատվածները: Սոված մարդիկ ուշադրություն են դարձնում ավելի խոշորամարմին զուգընկերներին ոչ թե այն պատճառով, որ նրանք ավելի սեքսուալ են, այլ այն պատճառով, որ նրանց դիտարկում են որպես առավել հաջողակ որսորդներ, որոնք ունակ են ապահովել իրենց երկրորդ կեսին սնունդով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ