News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կորտիզոլի մակարդակի բարձրացումը, որն անվանում են նաեւ սթրեսի հորմոն, կարող է հանգեցնել հիշողության կորստի արդեն 65 տարեկան հասակում:

Կորտիզոլի բաղադրության կարճաժամկետ բաղադրության բարձրացումը որոշիչ նշանակություն ունի ապրելու համար. այն օգնում է հաղթահարել կյանքի փորձությունները՝ բարձրացնելով ուշադրության կենտրոնացումը եւ ապահովելու մտածելու կարողությամբ: Սակայն կորտիզոլի չափից ավել պարունակությունը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների. Խնդիրների մարսողության, անհանգստության, քաշի ավելացման, արյան ճնշման բարձրացման հետ, հաղորդում է «Newsru.co.il»-ն

Նոր հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են հորմոնի ազդեցությունն ուղեղի աշխատանքի վրա եւ ծեր ու երիտասարդ առնետներին՝ հորմոնի տարբեր պարունակությամբ, T-աձեւ լաբիրինթոսներում են տեղադրել, որն անցնելու համար կարճաժամկետ հիշողոթյուն է հարկավոր: Քաղցրավենիք ստանալու համար առնետները պետք է հիշեին, թե որ ուղղությամբ են շրջադարձել՝ 30, 60 կամ 120 վայրկյան առաջ: Ծեր առնետները հորմոնի բարձր բաղադրությամբ ընտրում էին ճիշտ ուղին միայն 58 տոկոս դեպքերում, իսկ նրանց հասակակիցները հորմոնի ցածր պարունակությամբ՝ 80 տոկոս դեպքերում:

Երբ հետազոտողներն ուսումնասիրել են կարճատեւ հիշողության համար պատասխանատու գլխուղեղի կեղեւի հյուսվածքների նմուշները, նրանք հայտնաբերել են, որ հորմոնի բարձր պարունակությամբ առնետների մոտ սինապսների թիվը 20 տոկոսով քիչ էր, քան մյուս խմբում, որը փորձի արդյունքների համաձայն հիշողությամբ չէր զիջում երիտասարդ առնետներին:

Գիտնականները եզրակացրել են, որ սթրեսի հորմոնի ազդեցությունն ուղեղի այդ հատվածում կարող է հանգեցնել նյարդային բջիջների զգալի կրճատման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ