News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ գեղեցիկ ձեւավորված կերակուրները ավելի համեղ են թվում, քան սովորականները, անգամ եթե վերջիններս միանգամայն նույն բաղադրիչներն ունեն, գրում է Independent-ը: Հետազոտողները 18-58 տարեկան 60 կամավորների մասնակցությամբ փորձարկում են իրականացրել:

Նրանք բոլորը գեղարվեստորեն ձեւավորված կերակուրները ավելի համեղ են համարել, քան նույն բաղադրությամբ պատրաստված սովորական ուտեստները: Ավելին, բոլոր մասնակիցները պատրաստ են եղել հայտնի աբստրակցիոնիստների նկարների ոճով պատրաստված աղցանների համար ավելի շատ վճարել, քան սովորականների: Պարզվել է, որ տեսնելով գեղեցկությունը, մարդիկ ինքնաբերաբար այդ կերակուրին համեղություն եւ բարդություն են վերագրում, հաղորդում է «Աշխարհի շուրջ»-ը:

Հետազոտության մասնակիցներից մեկը՝ Kitchen Theory համադամ կերակուրների փորձարարական նախագծի հիմանդիրը, որոշել է օգտագործել հետազոտության արդյունքները եւ ճաշատեսակներ է պատրաստել Պիկասոյի, Մագրիտայի եւ այլոց հայտնի աշխատանքների հիման վրա: Իմիջիայլոց, վերջերս գիտնականները ապացուցել են. ուտելու ժամանակ գործում են մարդու բոլոր զգայարանները՝ տեսողություն, լսողություն, հպման զգացողություն,  հոտառություն, համի զգացողություն եւ դրանք բոլորը ազդում են կերակուրի համի ընկալմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ