News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Օգտագործելով համակարգչային մոդելավորում՝ ամերիկյան ֆիզիկոսների խումբը բացահայտել է, թե ինչու են ականջակալների հաղորդալարերը այդպես խճճվում:

Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկոսները ուսումնասիրել է խճճված ականջակալների 3415 դեպք՝ թափահարելով դրանք հատուկ տուփի մեջ, ընդ որում յուրաքանչյուր 3415 ի կարող են ձեւավորել մինչեւ 120 տեսակի տարբեր հանգույցներ: Հանգույցների առաջացման եւ հանգույցների տեսակների հավանականությունը ուղղակիորեն կախված է ականջակալների հաղորդալարաերի երկարությունից եւ կոշտությունից՝ առավել կոշտ հաղորդալարերը ավելի հազվադեպ են ագուցվում:

Ընդ որում, գիտնականները հաստատել են որ «բարդ հանգույցները հաճախ վայրկյանների ընթացքում են առաջանում», երբ ականջակալների ազատ վերջավորութունը միահյուսվում է հաղոդալարի այլ մասի հետ: Հանգույցների հետագա ուսումնասիրության համար հետազոտողները օգտագործել են մաթեմատիկական հանրահայտ տեսությունը:

Հիշեցնենք, որ հետազոտությունները անցկացվել են ոչ միայն երաժշտասերներին զվարճացնելու համար: Ֆիզիկոսները հետաքրքրված են հանգույցների ուսումնասիրմամբ, քանի որ դրանք կարեւոր դեր են կատարում շատ գիտական ոլորտներում, ներառյալ՝ դաշտի քվանտային տեսությունը եւ ԴՆԹ կառուցվածքների վերլուծությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ