News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախօրեին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրն ուղարկել է ներպետական համաձայնեցման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, «Ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Որոշումը, որ կայացրել է ԵՏՄ բարձրագույն մարմինը, վերաբերում էր մինչեւ հուլիսի 1-ը պայմանագրի նախապատրաստվմանը ստորագրման համար: Երեկ Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այդ տեսակետից տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»,- ասել է Շավարշ Քոչարյանն ու հավելել. «Հույս ունենք, որ ներպետական համաձայնեցումը շատ երկար չի տեւի: Երբ դա ավարտվեց, կարելի է խոսել ժամկետների մասին»:

Ինչ վերաբերում է նրան, որ Բելառուսը եւ Ղազախստանը դեմ են Հայաստանի անդամակցությանը, Հայաստանի ԱԳ փոխնախարարն ընդգծել է. «Եթե այդպես լիներ, ապա երեկ համաձայնագիրը չէր ուղարկվի, որովհետեւ եթե որեւէ մեկը դեմ է, ապա ինքը կարող է որեւէ հարցի շուրջ ստեղծել անհաղթահարելի խոչընդոտ: Իսկ հարցերը հարյուրավոր են: Այնպես որ, նման բան չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ