News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Ուորիքսի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետները հետազոտությունների արդյունքում հայտնաբերել են Նիգերիայի բնակչության առողջության վրա արեւմտականացման բացասական ազդեցությունը։

Բժիշկները պարզել են, որ Նիգերիայի կանանց շուրջ 20 տոկոսն ավելորդ քաշ ունի կամ տառապում է ճարպակալումից։ Ընդ որում, սոցիալ-տնտեսական ցուցանիշների բարելավմանը զուգահեռ այդպիսի կանանց թվի աճ է նկատվում։ Ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող կանանց շրջանում 3.5 անգամ ավելի շատ են ճարպակալում ունեցողները, քան կյանքի ավելի ցածր կենսամակարդակ ունեցողների շրջանում։

Այսպես, քաղաքներում կանանց 36.4%-ն ավելորդ քաշ է ունեցել, այն դեպքում, երբ գյուղական բնակավայրերում այդպիսիք ընդամենը 18.8% են կազմել: Լագոսում, որը Նիգերիայի ամենաարագ աճող քաղաքներից է, կանանց ավելի քան 50 տոկոսը քաշի հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին տեղեկացնում է Лента.Ру-ն:

Գիտնականները կանանց ճարպակալման աճի տեմպերը կապում են Նիգերիայի բնակչության վրա արեւմտյան մշակույթի ազդեցության հետ: Համացանցը, զանգվածային լրատվամիջոցները, ավտոմեքենաներն ու արագ սնունդը, հետազոտողների կարծիքով, հիմնական գործոններն են, որոնք նպաստում են նստակյաց կենսակերպին եւ աֆրիկյան պետության քաղաքային կին բնակիչների սննդակարգի փոփոխությանը: Գյուղական բնակավայրերում, որտեղ այդ ազդեցությունը համեմատաբար քիչ է, ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի հազվադեպ են հանդիպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ