News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ մարդիկ, միայնակ նստելով, նախընտրում են գործել, ոչ թե մտածել: Հետազոտողները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով իրենց իսկ անցկացրած 11 գիտափորձերի արդյունքները, որոնց մասնակցել են 17-77 տարեկան կանայք եւ տղամարդիկ:

Ըստ Gazeta.ru-ի, գիտնականներին հաջողվել է պարզել, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են որեւէ գործողություն կատարել, թեկուզ դրա արդյունքում հոսանքահարվեն, քան նստել դատարկ սենյակում եւ ոչինչ չանել: Այդ վերաբերում է հատկապես տղամարդկանց, չնայած կանանց շրջանում նույնպես կան այնպիսիք, ովքեր չեն կարողանում պարզապես նստել ու մտածել:

Մասնավորապես, անգործ նստելու պատրաստ չեն եղել հետազոտության մասնակից տղամարդկանց 67%-ը եւ կանանց 25%-ը: Հատկանշական է, որ բոլորը տարբեր տարիքի են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ