News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները հանգել են եզրակացության, որ միայնությունը մարդկանց ավելի վճռական է դարձնում, ստիպում է գործել, այլ ոչ թե պարզապես դատողություններ անել:

Մասնագետները վերլուծել են 11 գիտափորձի արդյունքները, որոնց մասնակցել են տարբեր տարիքի մարդիկ:

Պարզվել է, որ մարդիկ դժվարությամբ են տանում միայնությունը: Դրանից շեղվելու եւ չձանձրանալու համար նրանք միշտ գործողությունների են դիմում, եթե անգամ նման ակտիվության արդյունքում հնարավոր են բացասական հետեւանքներ:

Փորձերի մասնակիցների մեծ մասն ունակ չեն եղել դատարկ սենյակում լուռ նստել եւ ոչինչ չանել: Ըստ Myjane-ի, նման վարքագծի մարդիկ հակված են եղել՝ անկախ տարիքից:

Տղամարդկանց մոտ այդ միտումն արտահայտվել է 2.5 անգամ ավելի հաճախ, քան կանանց մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ