News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ռումինիայի հարավային Սկուրտեշտ քաղաքի 34-ամյա բնակչուհին սարսափահար է եղել, երբ միացրել է բջջայինն ու էկրանին տեսել երեք տարի առաջ մահացած իր տատիկի լուսանկարը: Կինը կարծում է, որ հանգուցյալ տատիկն իրեն հաղորդագրություն է ուղարկել այն աշխարհից:

Mirror-ի փոխանցմամբ, իբր այն աշխարհից ուղարկված լուսանկարի որակը շատ վատն է: Հանգուցյալ կնոջ լղոզված դեմքը կարծես խամրած ապակու հետեւից է լուսանկարվել: Ջինա Միխայի տատիկի պարանոցի շուրջ ճերմակ ծածկոց հիշեցնող ինչ-որ բան է փաթաթված եղել: 34-ամյա ռումինուհին լուսանկարը տարել է գուշակի մոտ, ով հայտարարել է, որ հանգուցյալը թոռնուհուն հաղորդագրություն է ուղարկել անդրշիրիմյան աշխարհից: Պայծառատեսի խոսքով, Ջինայի տատիկի պարանոցին օձ է փաթաթված, որը խորհրդանշում է նրա երկրային մեղքերը:

«Գուշակն ասաց, որ տատիկս ինձ խնդրում է փրկել իր հոգին: Դրա համար ես հարազատներիս հետ պետք է հնարավորինս հաճախ եկեղեցում աղոթեմ նրա համար»,- Միխայի խոսքերն է մեջբերում Vesti.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ