News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կենդանաբանական խանութի սեփականատեր Դորոթի Հանթերը սկսել է կատուների եւ շների համար նախատեսված սնունդ ուտել, եւ 30 օրվա ընթացքում կուտի, որպեսզի ապացուցի ողջ աշխարհին՝ այդ սնունդը նույնքան օգտակար ու համեղ է, ինչպես եւ մարդկանց համար նախատեսված սնունդը: Այդ մասին գրում է բրիտանական «Metro» թերթը:

Դորոթին Վաշինգթոնում «Paw’s Natural Pet Emporium» խանութի սեփականատերն է, նա վաճառում է բնական ու առողջ սնունդ ընտանի կենդանիների համար: Եվ որպեսզի ապացուցի, որ սնունդը այնքան լավն է, որ մարդիկ նույնպես կարող են ուտել, հունիսի 19-ին ինքնատիպ դիետա է սկսել. նա կենդանիների համար նախատեսված սնունդ է ուտում ու մտադիր է մեկ ամիս շարունակ ուտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ