News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ձմռանը ծնված տղաներն ավելի հաճախ են ձախլիկ լինում, քան ամռանը ծնվածները:

Վիեննայի համալսարանի մասնագետները հետազոտել են 13 հազար մեծահասակի: Պարզվել է, որ կանանց 7.5%-ն եւ տղամարդկանց 8.8%-ը ձախլիկ են եղել: Ընդ որում, տղամարդկանց շրջանում ձախլիկների 8.2%-ը ծնվել է փետրվարից մինչեւ հոկտեմբեր, իսկ ահա 10.5%-ը՝ նոյեմբերից մինչեւ հունվար:

Սեզոնայնությունը, հավանաբար, կապված է հորմոնների մակարդակի հետ, որոնք որոշում են ձախլիկության հավանականությունը: Այս մասին գրում է Meddaily-ն:

Համարվում է, որ ներարգանդային զարգացման ընթացքում տեստոստերոնի բարձր մակարդակը մարդկանց ձախլիկ է դարձնում: Որքան երկար է օրը, այնքան բարձր է տեստոստերոնը:  Քանի որ ձմռանը ծնված երեխաներն ամբողջ ամառ գտնվել են ներարգանդային զարգացման շրջանում, նրանք ավելի շատ հորմոն են ստանում:

Սա բացատրել է այն տղամարդկանց հետ կապված իրավիճակը, ովքեր հենց սկզբից ավելի շատ տեստոստերոն ունեն: Սակայն նույնը չի վերաբերում կանանց: Չնայած չի բացառվում, որ արտաքին գործոնները հորմոնի մակարդակը բարձրացնում են նաեւ աղջկանով հղի լինելու դեպքում:

Իսկ, ընդհանրապես, տեստոստերոնը կարող է արգելակել ուղեղի ձախ կիսագնդի զարգացումը: Իսկ այդ կիսագունդը հիմնականն է աջլիկների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ