News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի 40-ամյա բնակչուհին փորձում է ապացուցել, որ ինքը գոյություն ունի, եւ անձնագիր, վարորդական իրավունք ու նորմալ աշխատանք ստանալ:

Ծնողները չեն կարողացել գրանցել նրա ծնունդը, քանի որ երբ նա ծնվել է, թաքնվելիս են եղել ոստիկանությունից: Նա հինգ եղբայր ու քույր ունի, սակայն նրանց բախտն ավելի է բերել. բոլորը ծննդյան վկայական ունեն: Կինը կարծում է, որ իր ծնողներն իր հանդեպ հանցանք են գործել: Չէ՞ որ նա ամբողջ կյանքում տառապել է փաստաթղթեր չունենալու պատճառով: Նա չի կարող իրեն թույլ այն ամենը, ինչը ձեռք բերելու համար անձը հաստատող փաստաթուղթ է հարկավոր:

Հետաքրքիր է, որ կինը, ամեն դեպքում, պաշտոնապես է ամուսնացել: Նրան օգնել է դատավոր ընկերը, ով համարձակվել է գրանցել զույգի ամուսնությունը:

Միշելը դիպլոմ ունի, որը ստացել է առցանց կրթություն ստանալու արդյունքում: Բայց օգտագործել այն չի կարողանում:

Նա նաեւ երեք երեխա ունի, սակայն չի հաղորդվում, թե ինչ է լրացված նրանց փաստաթղթերի «մայր» բաժնում:

Ո՛չ պետական մարմինները, ո՛չ երկրի գլխավոր դատախազությունը, ո՛չ մարդու իրավունքների հանձնաժողովը չեն ստանձնում կնոջն օգնելու պատասխանատվությունը: Պաշտոնյաները ցավակցում են նրան, բայց միայն ձեռքերն են տարածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ