News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական գիտնականները կարողացել են մոդելավորել հացաբուլկեղենի համը, որը հայտնագործելու են մոտ ապագայում: Նրանք կարծում են, որ այն կփոխվի եւ ընդամենը մի քանի տասնամյակ անց դրա որակը զգալիորեն կվատանա:

Հետազոտողները ստիպված են եղել արհեստականորեն հացահատիկ ստեղծել ու աճեցնել: Նրանք հաշվի են առել կանխատեսվող հատկություններն այն կլիմայի պայմաններում, որը շուտով հաստատվելու է մեր մոլորակում:

Ալյուրի որակն աստիճանաբար վատանալու է, քանի որ սպիտակուցների պարունակությունը դրանում նվազելու է՝ հասնելով մինչեւ 10%-ի: Vladtime-ի փոխանցմամբ, գիտնականները եզրակացրել են, որ ալյուրն ավելի քիչ քանակությամբ պրոտեին է պարունակելու, կորցնելու է իրեն հատուկ մածուցիկությունը, ինչի արդյունքում նվազելու է թխման որակը:

Այսպիսով, ապագայում գիտնականների խնդիրն է լինելու ժամանակակից հացի համարժեքը գտնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ