News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հեռահար բժշկության ծրագրի միջոցով վերջին երեք տարիներին մի քանի տասնյակ հիվանդների մոտ կտրուկ փոխվել, շտկվել է հիվանդության բուժման գործընթացը՝ արտերկրի մասնագետներից խորհրդատվություն ստանալու արդյունքում: Այս մասին Հայաստանում հեռահար բժշկության ասոցիացիայի կազմակերպած սեմինարին ասաց «Վարդանանց» ԲԿ տնօրեն Հարություն Մանգոյանը, որի ղեկավարած բժշկական կենտրոնն արդեն երեք տարի է՝ համագործակցում է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի առաջատար համալսարանական կլինիկայի հետ:

«Արդեն 54 վիդեո կոնֆերանս ենք կազմակերպել հիվանդների եւ Գերմանիայի առաջատար մասնագետների միջեւ հեռահար խորհրդատվություն ստանալու համար, 11 հիվանդի համար երկրորդ կարծիքի տրամադրում ենք ապահովել, 4 հիվանդի համար բուժում ենք կազմակերպել Գերմանիայում»,- ներկայացրեց տնօրենը:

Նրա խոսքով՝ գերմանացի մասնագետների խորհրդատվության շնորհիվ փոխվել է 54 հիվանդից 80 տոկոսի բուժման ընթացքը՝ ապահովելով դրական ելքի ավելի մեծ հավանականություն:

«Եթե խորհրդատվություն չստանային, բուժումը եւ հիվանդության ելքը բոլորովին ուրիշ ճանապարհով կգնային: Նրանք ստանում էին ինչ-որ բուժում, պարզվեց, որ պետք է այլ բան ստանալ: Մարդիկ, որոնք կասկածում էին՝ այս կամ այն ախտորոշիչ միջոցառումը անհրաժեշտ է, թե ոչ, հստակ պատասխան էին ստանում հեռահար խորհրդատվության միջոցով: Դա ես համարում եմ արժեքավոր ձեռքբերում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մանգոյանը:

Հեռահար բժշկության ծրագիրը 2005թ. հիմնված բժշկական կենտրոնում գործում է 2011-ից.: Բժշկական կենտրոնը հեռահար բժշկության ծրագրից բացի ամբուլատոր ծառայություններ է տրամադրում՝ 50-ից ավելի բժիշկների կազմով։

«Բոլոր այն հիվանդությունները, որոնք չեն պահանջում հոսպիտալիզացիա, դրանց ախտորոշումը եւ բուժումն անցկացվում է մեր կենտրոնում: Մենք ստեղծել ենք փակ սպասարկման ցիկլ, երբ մարդ, սկսած գանգատից մինչեւ ապաքինում, ամեն ինչ կարողանում է անցնել մեզ մոտ: Մեր կենտրոնի նորարարությունը միայն գործիքները չեն, մեր մեթոդաբանությունն է ուրիշ՝ ախտորոշումից սկսած, վերաբերմունքով վերջացրած»,- ասաց Հարություն Մանգոյանը։

Նշենք, որ սեմինարին մասնակցում էին նաեւ հեռահար բժշկության ոլորտի մասնագետներ Գերմանիայից: Մասնակիցները հանդես եկան զեկույցներով՝ հեռահար բժշկության վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ