News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախյան գոյամարտում անհետ կորած ազատամարտիկների թիվը հասնում է 1000-ի, որոնցից 94-ի հնարավոր գերության մասին տվյալներ կան, եւ աշխատանքներ են իրականացվում նրանց վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր`փետրվարի 23-ին, լրագրողներ հետ զրույցում ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը` ավելացնելով, որ Ադրբեջանում գործող համանման հանձնաժողովը հայկական կողմի հետ համագործակցելու կամք չի դրսեւորում:

«94 հոգի հնարավոր գտնվածների մասին տեղեկություն կա, բայց հակառակորդի ոչ բարի կամքի դրսեւորման պատճառով մենք չենք կարողանում նրանց վերադարձնել: Հանձնաժողովին կից գործում է աշխատանքային խումբ, որը հայտնաբերման եւ տեղափոխման աշխատանքներ է տանում: Սակայն այդ 94-ի մասին որեւէ հստակ տվյալներ չկան: Մենք դեռ չենք կարողանում Ադրբեջանի հետ լեզու գտնել ոչ մի ձեւ: Հանձնաժողովը փորձում է Ադրբեջանում գործող համանաման հանձնաժողովի հետ աշխատել, բայց հնարավոր չէ նրանց հետ աշխատել»,-ասաց Ռիմա Առաքելյանը:

Ռիմա Առաքելյանի խոսքով` գերիներին վերադարձնելու միակ միջնորդը մնում է «Կարմիր Խաչը», որն էլ, ըստ նրա, շռայլ չէ իր խոստումներում:

«Կարմիր Խաչը խոստացել է օգնել, հույս ունենք, որ կօգնի, բայց նրանք մինչեւ գագաթնակետին չեն հասցնում, ոչինչ չեն անում»,- ասաց Առաքելյանը:

Անհետ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը հույս հայտնեց, որ պետությունը կվերադարձնի բոլոր գերրիներին, կամ գոնե նրանց աճյունները:

«Հնարավոր չէ, որ որեւիցե հերոս կենդանի չլինի: Մենք հուսով ենք, որ գոնե մեկը կգա: Թող ովքեր կենդանի են, նրանց վերադարձնեն, ովքեր չկան, գոնե աճյունները բերեն»,- ասաց Սամարա Գրիգորյանը:

Նշենք, որ հունիսի 29-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես անհետ կորած ազատամարտիկի օր: Արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ օրն է Մարտակերտի մոտակայքում անհետ կորել առավել մեծ թվով` 75 ազատամարտիկ «Արաբո» ջոկատից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ