News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Նախնական վարկածով, ինքնասպանություն գործած հայտնի գործարար Համլետ Ամիրխանյանի (ըստ անձնագրի՝ Աբրամ Ամիրխանյան) ընկերությունների հարցերվ զբաղվող փաստաբան Նիկոլայ Հակոբյանը չի ընթերցել նրա թողած նամակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ հարազատները հայտնել են, որ գործարարը նամակ է թողել, Նիկոլայ Հակոբյանը գնացել է Նոր Հաճնի նրա առանձնատուն, բայց նպատակահարմար չի գտել նամակն ընթերցել եւ այն տվել են քննիչներին:

«Ես նամակը չեմ ընթերցել, ասացին, որ նման բան կա, բայց քանի որ ոստիկանությունը եւ քննիչները տեղում են եղել, ճիշտը այն էր, որ միանգամից քննիչին տրվեր,  բացարձակ պատկերացում չունեմ, թե ինչ մասին է, բովանդակությանը ծանոթ չեմ»,-ասաց Նիկոլայ Հակոբյանը:

Նա նշեց, որ դեպքից ընդամենը 1-2 օր առաջ խոսել է նրա հետ, բավականին բարձր տրամադրություն ուներ, ոչ ոքի մտքով չէր անցնում, թե նման բան կլինի: «Շատ նեղված էր վերջին ամիսներին, պարտքեր, պարտովորություններ ուներ, միջոցներ էր փնտրում, որ լուծեր այդ բոլոր հարցերը, մեկ այլ շենք ուներ, ուզում էր վաճառեր, որ մարդկանց պարտքերը տար, ասում էր՝ էդքան տարի աշխատել եմ, ինձնից դժգոհ մարդ չի եղել: Ասում էր՝ Կոլյա ջան, լույս է բացել, պրոբլեմներս կլուծվի, վերջապես հանգիստ կքնեմ, իսկ թե ինչ պատահեց վերջում, չեմ կարող պատկերացնել,, ինձ համար դա շոկ էր»,-ասաց Նիկոլայ Հակոբյանը:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ գործարարն իր նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց կողմից հովանավորվող քրեական տարրեր իրեն թույլ չեն տվել որեւէ գործողություն կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթին դեռեւս չհաջողվեց պարզել, թե նա բարձրաստիճան պաշտոնյաներից կոնկրետ ում անունն է գրել նամակում, որն, ըստ էության, պատասխանատու է գործարարի մահվան համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  փետրվարի 16-ին, ժ.10.40-ին «Նոր-Հաճըն» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում մահացած մարդ կա, զենքը կողքին: Պարզել են, որ նույն օրը ժ.08.30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով: Դիակի կողքին հայտնաբերվել է «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաեւ 1 հատ գնդակ: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:

Նշենք, որ  2005 թվականին հիմնադրված այս ընկերությունը իրականացնում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման գործունեություն եւ վերջերս հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն մայրաքաղաքում կառուցել է Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 շենքերը:Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցված շենքում բնակարաններ գնած անձինք այդպես էլ չէին ստացել իրենց բնակարանները, դրանք գրավադրվել էին բանկում: Այդ շենքն ավարտելու համար ՀՀ կառավարությունը ժամանակին երաշխավոր էր կանգնել եւ տրամադրել շուրջ 2.5 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գորիս» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու «թզբեհի» միջից կասկածելի զանգված է հայտնաբերվել
Հունիսի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական…
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը կարճվեց. նա ընդունում է իր մեղքը
Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել․․․
23-ամյա երիտասարդը թիկունքից դանակով հարվածել է պարեկին. նա կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին ՀՀ քրեական...
Մասնակցելու եմ շարժմանը, որ Ձեր վերևում կախված զինանշանի վրա Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Գ.Համբարձումյանը՝ դատավորին
Ի դեպ, դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, «Արմավիր» ՔԿՀ-ում  պահվող...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 114 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. վիրավորվել է 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանության գործով 3 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ...
Ամենաշատ