NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր` փետրվարի 23-ին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում: Զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի (մարզերի ՃՈ) պետ Սուրիկ Խուդոյանը: Աշխատանքից ազատվել է նաեւ ՃՈ Երեւանի հաշվառման քննական ստորաբաժանման ղեկավար Արմեն Դավթյանը:
Դեռ հայտնի չէ` ովքեր են նշանակվելու թափուր պաշտոններում: NEWS.am -ի տեղեկություններով առաջիկայում ոստիկանությունում դարձյալ պաշտոնանկություններ են սպասվում:





























