News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտ այսօր՝ մարտի 28-ին, անհայտ անձինք քարկոծել են Գյումրիի հանրահավաքից հետո Երեւան վերադարձող՝ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան վերջին երկու մեքենաները։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Վարդան Հակոբյանը։

«Սրանք սովորական սադրանքներ են, որոնք շարունակվելու են։ Ընդամենը ենիչերիներ են աճեցնում»,- կատարվածը մեկնաբանեց Վարդան Հակոբյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավտոշարասյունն այս պահին դադարեցրել է ընթացքը եւ սպասում է, մինչեւ իրենց կկարողանան միանալ հարձակման ենթարկված երկու մեքենաները։

Հարձակման ենթարկված մեքենաներից մեկում գտնվող, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Գեւորգ Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մեքենաները շատ չեն վնասվել, բարեբախտաբար, դրանց ուղեւորները նույնպես անվնաս են։ Քարկոծողները երիտասարդներ են եղել, որոնք փախուստի են դիմել, երբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները դուրս են եկել մեքենաներից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Գյումրիի թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից  Հրաչ Միրզոյանին։ «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ