News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Մայիսյան գյուղում կորած երկու երիտասարդ աղջիկներին էլ հայտնաբերել են: Գյուղապետ Եսայի Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրանց երկուսին էլ հայտնաբերել են շաբաթ օրը:

Ապրիլի 6-ից տնից դուրս եկած Մ. Տ.-ին գտել են Վանաձորում՝ քեռու տանը, ասում են, թե նեղացել էր ընտանիքի անդամներից  եւ գնացել էր քեռու տուն, քանի որ նրան շուտվանից չի տեսել: Գյուղում տարածված խոսակցությունների համաձայն՝ աղջիկը փախել էր ընկերոջ հետ, ծնողները դեմ են այդ երիտասարդի հետ նրա միությանը: Ինչ վերաբերում է երկրորդ երիտասարդ աղջկան, ապա նրան հայտնաբերել են Ատոմակայանի տարածքում, տնից հեռանալու պատճառներն այս դեպքում սոցիալական են: Ընտանիքը ապրում է ծայրահեղ վատ պայմաններում, աղջիկն էլ խնդիրներ ունի ընտանիքի անդամների հետ, նրա մոտ առողջական խնդիրներ էլ կան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում վերջին մի շաբաթվա ընթացքում երկու երիտասարդ աղջիկ դուրս են եկել տնից եւ այլեւս չեն վերադարձել: Գյուղապետ Եսայի Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ապրիլի 6-ին, երեկոյան 22.00-ին, տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել Մ. Տ.-ն: Աղջիկը ամուսնացած չէ, ապրում է հոր, պապիկի, տատիկի հետ, մայրը մահացել է: Իսկ թե ինչ-որ վիճաբանություն կամ կռիվ է նախորդել տնից հեռանալուն, գյուղապետը նշեց, որ նման բան չի եղել: Մայիսյանի գյուղապետը ասել էր  նաեւ, որ երկու օր առաջ էլ 21-ամյա մի աղջիկ է դուրս եկել տնից եւ այժմ չկա: Նա նշել է, որ ընտանիքում ապրում էին հայրը, մայրը, քույրը եւ եղբայրը, սոցիալապես ծանր պայմաններում են ապրում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիացի քաղաքապետը կալանավորվել է «որովայնախոս» գուշակուհու վրա պետական ​​փողերը ծախսելու մեղադրանքով
Ուշադրության կենտրոնում է քաղաքի քաղաքապետ՝ ոստիկանության և գաղտնի ծառայության նախկին աշխատակից Ժիլ դ'Էտորեի նկատմամբ Սոֆյա Մարտինեսի համոզելու «կախարդական» լիազորությունների շուրջ սկանդալը...
Դատարանը երկարացրել է Նավալնիի երեք փաստաբանների կալանքը
Այսօր դատարանում քննիչը հայտարարեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ