News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ի ծնե համր 6-ամյա Զինայի ու 4-ամյա Լիլիթի բուժման համար ծնողները ժամանակին վաճառել են իրենց բնակարանը եւ տեղափոխվել Իջեւանի ծայրամասում գտնվող 2 սենյականում տնակում ապրելու: Աղջնակների երկարատեւ բուժումը Երեւանում այդպես էլ արդյունք չի տվել, իսկ  ընտանիքը հայտնվել է աղքատության մեջ:

7 հոգանոց ընտանիքը գոյատեւում է ընտանիքի հոր՝ ամսական 48 հազար դրամ աշխատավարձով. Իջեւանի կոմունալ ծառայությունում աշխատող Ազատ Ջուլհակյանը չի հասցնում բավարարել ընտանիքի նվազագույն պահանջները: Երեք մանկահասակ երեխա, ամուսիններ, տատիկ-պապիկ բնակվում են երկու փոքրիկ սենյակներում: Տան միակ կահույքը մահճակալներն են, երեխաների խաղալու միակ վայրը՝ տնակը շրջապատող ամայի տարածությունը, որտեղ հետաքրքիր ոչինչ չկա: Ծնողների միակ ցանկությունն այսօր թերեւս երեխաներին սննդով, հագուստով եւ կենցաղային նվազագույն իրերով ապահովելն է:

«Յուրաքանչյուր օգնություն մեծ սիրով կընդունեն, որոնք շատ անհրաժեշտ են առավել շատ ընտանիքի 3 փոքրիկներին, ովքեր զուրկ են ամեն ինչից և ամենակարևորը՝ երջանիկ և անհոգ մանկությունից»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Հույս Հային»  բարեգործական նախաձեռնությունից:

Ջուլհակյանների ընտանիքին օգնելու համար «Յունիբանկ» բացվել է հաշվեհամար՝  24100234040401: Հնարավոր է նաեւ փոխանցում կատարել առցանց  Arca համակարգով՝ 9051410201013935 հաշվեհամարով: Բացի դրանից՝ ընտանիքին հագուստով եւ սննդով օգնողները կարող են կապ հաստատել նախաձեռնության կազմակերպիչ Սմբատ սարկավագի հետ հետեւյալ հեռախոսահամարով՝ 077 818 744:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ