News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ օգոստոսի 25-ին, մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ սահմանադրության նոր նախագիծը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանդիպումը տեւելու է երկու ժամ, որի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները հնարավորություն կստանան հարցեր ուղղել հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանը ներկա են խորհրդարանական բոլոր ուժերը:

Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթի մեկնարկին հայտարարեցին, որ իրենք ընդամենը կարծիք են հայտնում, եւ հայ ժողովուրդն է որոշելու՝ փոխել Սահմանադրությունը, թե ոչ:

Երեկ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում շեշտվել է, որ քննարկվող սահմանադրության նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան:

Մտքեր են փոխանակվել ժամանակակից սահմանադրական զարգացումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած ժողովրդավարական նորամուծությունների կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ