News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Բաղրամյանի անվան հրաձգարանում հետ է մղվել պայմանական հակառակորդի հարձակումը։ «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ընթացող հրաձգության ընթացքում մարշալ Բաղրամյանի անունը կրող հրաձգարանում պրակտիկ գործողություններ են ցուցադրվել, որոնց ընթացքում հայկական ԶՈւ-ն հաջողությամբ հետ է մղել պայմանական հակառակորդի գրոհը (ֆոտոռեպորտաժ

Պայմանական օդային թիրախը խոցվել է «Իգլա» զենիթահրթռիային համալիրով։ Հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է օդուժի միջոցով՝ գործի դնելով ՍՈւ-25 գրոհիչ ինքնաթիռներ եւ ՄԻ-24 ուղղաթիռներ։ Գործողության ընթացքում օգտագործվել են 120 մմ տրամաչափի ականանետեր, «Գրադ» սարքավորումներ եւ Դ-30 հաուբիցներ։

Այն բանից հետո, երբ պայմանական հակառակորդի առաջխաղացումը հաջողվել է կասեցնել, հետեւակի  մարտական մեքենաներն ու տանկերը գրոհել են եւ փախուստի մատնել պայմանական թշնամուն։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ