News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դեմ է, որ Երեւանի քաղաքապետարանը Էրեբունի-Երեւան տոնակատարությունը շքեղ նշելու փոխարեն դրա համար նախատեսված միջոցները հատկացնի սահմանամերձ գյուղերին:

«Երեւանը թող իր տոնը նշի, սահմանամերձ գյուղերին կառավարությունը գումար կհատկացնի: Երեւանի տոնը չպետք է կապել սահմանամերձ գյուղերի խնդիրների հետ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետը` անդրադառնալով  ֆեյսբուքյան օգտատերերի համապատասխան նախաձեռնությանը։

Տավուշի մարզպետը նաեւ դեմ է կոչերին, որ երգիչներն այդ տոնակատարությունից ստացած հասույթը նվիրաբերեն սահմանամերձ գոտում ապրող բնակչությանը. «Թողեք իրենց, դրա կարիքը չկա: Համապատասխան մասնագետները ուսումնասիրել ու գնահատել են վերջին շրջանի վնասվածքները, որը կազմել է 66 միլիոն դրամ, կառավարությունն  այդ հարցերի համար նախատեսված գումար ունի, չի եղել, որ անուշադրության մատնի»,- ասաց Հովիկ Աբովյանը:

Նրա խոսքով` կառավարության առաջիկա նիստում կքննարկվի հարցը եւ գումար կհատկացվի հակառակորդի գնդակոծության  հետեւանքով վնասները վերականգնելու համար:

Նշենք, որ ֆեյսբուքյան մի խումբ օգտատերեր հանդես են եկել նախաձեռնությամբ` պահանջելով չեղյալ հայտարարել Էրեբունի-Երեւանի տոնական միջոցառումները եւ դրանց համար նախատեսված գումարն ուղղել սահմանամերձ գյուղերին:

Տպել
Ամենաշատ