News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե ոչ մի այլ միջոց արդյունք չտա, Բաշար Ասադին հարկավոր է ուժով տապալել: CNN-ի հաղորդմամբ, այս մասին Մյունխենում հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը:

«Կարծում եմ, որ Ասադը թույլ է, եւ կարծում եմ, որ նրա հարցերը լուծված են: Նա կհեռանա, մի՛ կասկածեք: Կա՛մ կհեռանա քաղաքական գործընթացի արդյունքում, կա՛մ կտապալվի: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի գործի քաղաքականությունը: Բայց եթե դա չաշխատի, պատճառը սիրիական ռեժիմի եւ նրա դաշնակիցների համառությունը կլինի: Այդ ժամանակ ոչինչ չի մնալու անելու՝ Ասադին ուժով տապալելուց բացի»,- հայտարարել է նա:

Ալ-Ջուբեյրը նաեւ հավելել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է Սիրիայում ցամաքային գործողությունների մասնակցել, բայց միայն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ