Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում այսօր՝ մարտի 23-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացած Արբաթ գյուղի բնակիչ ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Հովսեփյանն մեկ տարի առաջ էր ծառայության մեկնել: Նա տան միջնեկ երեխան էր:
Նույն ավտովթարից մահացած 21-ամյա Լեւոն Հովսեփյանը՝ Արսենի ավագ եղբայրն էր, նա երկու տարի առաջ էր ավարտել ծառայությունը: Լեւոնն ու Արսենն ունեն իրենցից փողքր եղբայր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մարտի 23-ին, ժամը 04.56-ին Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Երիտասարդներից երկուսը՝ Արսենն ու Սարգիսը տեղում մահացել են, իսկ Լեւոնը՝ հիվանդանոցում:

Լեւոն Հովսեփյան

Արսեն Հովսեփյան





























