News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա սերժանտ Սաշա Գալստյանը ծնողների հետ վերջին անգամ ապրիլի 1-ի գիշերն էր խոսել՝ դիրքեր բարձրանալուց  3 ժամ առաջ։

«Հրամանատարական կազմի հետ երկրորդ գծում է եղել, երբ առաջնագծից զանգել ու ասել են ադրբեջանցիների հարձակման մասին։ Իմ տղան ֆելդշեր էր, պետք  է զորամասում մնար, որ վիրավորներին այնտեղ օգնություն ցույց տար, բայց նա առանց մի վայրկյան վարանելու բարձրացել է առաջին գիծ։ Մեքենայից հենց իջել են, շրջափակման մեջ են ընկել ու զոհվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Սաշայի մայրը՝ Սոֆի Գալստյանը։

Սաշա Գալստյանը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր, մեծամորցիները նրան հիշում են որպես  «ընկերասեր, հայրենասեր, ազգասեր տղայի, որը միշտ կանգնած էր ընկերոջ կողքին»։

Սաշան մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր, Հոկտեմբերյանի պետական բժշկական քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի Հայբուսակ համալսարան։ Ուսման առաջին կիսամյակի ավարտին՝ 2015թ․ հունվարի 14-ին, զորակոչվել էր բանակ։

«Որ գնաց բանակ, վիրաբուժության դասընթացների մասնակցեց, շատ հավանեց այդ գործը, զանգեց ասաց՝ մա՛մ, բանակից գամ, բաժինս փոխելու եմ, վիրաբույժ դառնամ»,- ասում է տիկին Սոֆին։

19-ամյա Սաշա Գալստյանը Ջրակնի զորամասերից մեկում էր ծառայում, հպարտությամբ էր կրում զինվորականի համազգեստը։

«Լավ էր ծառայում, նոր էր սերժանտի կոչում ստացել։ Ոգեւորվում էր, որ կոչումները բարձրացնում էին, ամեն անգամ զանգում ասում էր՝ մա՛մ, կոչումս բարձրացնում են, ինձ առաջ են քաշում․․․»,- պատմում է տիկին Սոֆին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ