News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի լրագրողը երեք ամսով անդամագրվել է ապագա ջիհադիստների արմատական բջիջում եւ թաքնված տեսախցիկով նկարահանել, թե ինչպես նրանք ահաբեկչություն ծրագրում Ֆրանսիայում «Իսլամական պետություն» խմբավորման անունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օգտագործելով Սայիդ Ռամզի ծածկանունը, նա հետաքննություն է իրականացրել «Ալլահի զինվորները» վավերագրական ֆիլմի համար, որը պետք է պատմի, թե ովքեր են երիտասարդ ջիհադիստները: Ֆիլմի ցուցադրությունը կլինի այսօր՝ մայիսի 2-ին:

«Իմ նպատակն էր հասկանալ՝ ինչ է կատարվում նրանց գլխում»,-նշել է լրագրողը «Ֆրանս Փրեսին»:

«Գլխավոր դասերից մեկն այն է, որ նրանց գործողություններում երբեք չէր նկատվում իսլամի նշաններ: Չկար աշխարհը դեպի լավը փոխելու ցանկություն, միայն  կորած, ինքնասպանության հակումներով, հեշտությամբ մանիպուլացման ենթակա երիտասարդներ»,-ասել է Ռամզին:

Նա հայտնել է, որ արմատականների հետ շփման մեջ մտնելը շատ հեշտ էր՝ սոցիալական ցանցերի միջոցով: Դրանից հետո նա միշտ գտնվել է ծայրահեղականների ճամբարում: Մի անգամ մի կին իրեն նամակ է հանձնել, որտեղ նկարագրված էր, թե ինչպես պետք է իրականացնել հարձակում գիշերային ակումբի վրա:

Նախքան այդ պլանի իրագործումը, ոստիկանները ձերբակալել են խմբի անդամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ