News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ տեսչական խմբեր են ուղարկվել Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի ստորաբաժանումներ, որպեսզի տեղում ստոգումներ անեն,հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

Ընդհանուր առմամբ այս նպատակների համար նախապատրաստվել է տեսուչների 10 խումբ, որոնք անցել են համապատասխան պատրաստում Պեկինում: Այն մասին թե բանակի հատկապես ո՛ր ստորաբաժանումներ են դրանք ուղարկվել, չեն հայտնում:

ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհուրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանը հայտնում է, որ տեսուչները պետք է կատարեն երկրի նախագահ Սի Ցզինպինի հանձնարարությունները՝ բանակում կոռուցպայի դեմ պայքարի վերաբերյալ:

Մարտի սկզբին հայտնել էին, որ Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհուրդը արգելել է Ժողովրդական ազատագրական բանակին վճարովի ծառայություններ մատուցել: Այսինքն զինվորական ստորաբաժանումներին ու զինված ոստիկանական ջոկաատներին արգելվում էր առեւտրային կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքել բանակին վճարովի ծառայություններ տրամադրելու նպատակով: Այդ հրամանը պետք է իրականացվեր երեք տարվա ընթացքում: Արդեն կնքված պայմանագրերը պետք է գործեին մինչեւ դրանց ժամկետի ավարտը ու ալեւս չերկարացվեին: «Սինհուա» գործակալության փոխանցմամբ այդ միջոցառումների նպատակը կոռուպցիայի մակարդակի կրճատումն էր երկրի բանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ