News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները դժգոհ են մնացել գործարանի վիճակի ուսումնասիրմամբ եւ ներդրող փնտրելու գործով զբաղված աշխատանքային խմբից: Գործարանի նախկին աշխատակիցների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքային խումբը ապրիլի 1-ին ավարտել է իր աշխատանքները, սակայն ներկայացված ծրագրի տակ խմբում ընդգրկված՝ նախկին աշխատակիցները չեն ստորագրել:

«Նաիրիտցիների հինգ հոգանոց խումբը, որ ընդգրկվել էր աշխատանքային խմբում, ձւեական էր: 2-3 հանդիպում է եղել, որ մենք էլ ենք մասնակցել, բայց իրենք հավանաբար առանձին էլ էին հանդիպում, քանի որ վերջին հանդիպմանը մեզ ներկայացրին պատրաստի ծրագիր, որի քննարկմանը մենք չէինք մասնակցել»,- ասաց Կարինե Շահվերդյանը:

Կարինե Շահվերդյանի խոսքով՝ ծրագիրը բաղկացած է եղել 3 էջից, որոնցից երկուսում գործարանի պատմությունն է եղել, մյուս էջում երկու կետից բաղկացած՝  վերագործարկման 2 ծրագրերն եւ 1 կետ լուծարման վերաբերյալ:

Կարինե Շահվերդյանը նշեց, որ ծրագիրը ներկայացվել է պոտենցիալ ներդրող հանդիսացող ռուսական ընկերությանը, այժմ սպասում են պատասխանի:

Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նախօրեին ասել էր, որ §ինքը գործադրելու է իր ջանքերը, որպեսզի մենք ունենանք «Նաիրիտ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ