News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայոր Էդիկ Մալոյանն իր մի քանի մարտիկների հետ մարտի է դուրս եկել հակառակորդի 150-հոգանոց խմբի դեմ ու կարողացել վերադարձնել գրավված մարտական դիրքը:

Ապրիլի 2-ի գիշերը ՊԲ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար Էդիկ Մալոյանին տեղեկացրել են, որ հակառակորդը հարձակում է գործել:

Էդիկն ու իր 6 մարտիկները, որ պետք է հետ բերեին գրավված դիրքերից մեկը, չեն պատկերացրել, որ հակառակորդն այդքան մեծաքանակ է: Երբ մոտեցել են դիրքին, հասկացել են, որ գործ ունեն հակառակորդի 150 հոգանոց խմբի հետ, սակայն վերադառնալու որոշում չեն կայացրել, որոշել են մնալ ու մարտ մղել: Հակառակորդի հետ մեկուկես ժամ փոխհրաձգություն է տեղի ունեցել իրարից 30 մետր հեռավորության վրա:  Էդիկն ու իր մարտիկները շրջանցել են դիրքը, հարվածել են աջ թեւից ու անակնկալի բերել հակառակորդին: Նրանց գրոհից խուճապի են մատնվել, նահանջել: Էդիկին ու իր մարտիկներին հաջողվել է հետ բերել դիրքը:

Այդ դիրքում նախքան Էդիկի ու իր մարտիկների հասնելը հակառակորդի հետ մարտ է մղել կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտը՝ փոքրաթիվ զինվորներով: Այդ դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Ռոբերտ Աբաջյանը մինչեւ հնարավոր վերջին պահը մարտ է մղել եւ վերջում իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների պայթեցրել նռնակով՝ չհանձնվելով նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ