Մոսկվայի Խովանի գերեզմանոցում մայիսի 14-ին ծեծկռտուք է տեղի ունեցել տաջիկների ու չեչենների մասնակցությամբ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Գերեզմանոցի աշխատակիցների պնդմամբ, էթնիկ խմբավորումների անդամները, հիմնականում 19-26 տարեկան, սկսել են գերեզմանոց ժամանել դեռեւս ուրբաթ երեկոյան։

Թերթի տվյալներով, չեչենները փորձել են տաջիկների ձեռքից խլել գերեզմանոցների բիզնեսը։ Ընդ որում, եթե տաջիկների ձեռքին եղել են հիմանականում բահեր, ապա չեչենները հրազենքով են եղել։

Ոստիկանության տվյալներով, ծեծկռտուքին մասնակցել է մոտ 200 մարդ,մորի հետեւանքով մահացել է 3 մարդ։ Ծեծկռտուքի 23 մասնակից տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 4-ի վիճակը ծանր է։