News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քառօրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող, 30-ամյա մարտակերտցի Գեղամ Մկրտչյանը չգիտեր, որ առաջնեկի է սպասում: 

«6 ամիս առաջ էինք ամուսնացել: Իր զոհվելուց հետո ես վատացա, ինձ տարան հիվանդանոց, իմացա, որ առաջնեկիս եմ սպասում»,- NEWS.am-ին պատմեց Գեղամի զինծառայող կինը՝ Անուշ Հյուսնունցը, որն այսօր՝ մայիսի 28-ին, ՀՀ նախագահական նստավայրում էր՝ ստանալու ամուսնուն հետմահու շնորհված «Արիության մեդալը»:

Գեղամն ու Անուշը ծանոթացել են ծառայության ընթացում:

Անուշն ամուսնուն վերջին անգամ տեսել է ապրիլի 1-ի կեսօրին:

«Ես հերթապահության էի, ինքը եկավ ինձ մոտ, խոսեցինք, գնաց: Երեկոյան զանգեց, ասեց, որ պիտի գնան առաջնագիծ: Դրանից հետո զրույցել եմ իր հետ ամսի 3-ի առավոտյան: Իմ մասին էր մտածում, ասում էր՝ դուրս չգաս, մի վախեցի, ամեն ինչ լավ կլինի»,- պատմեց Անուշը՝ նշելով, որ ամուսնու զոհվելու մասին իրեն ասել են հաջորդ օրը՝ ապրիլի 4-ին. «Ինձ ասացին, որ վիրավոր է, բայց փաստորեն մահացել էր, հաջորդ օրն իմացա»:

Գեղամը մեծ նպատակներ ուներ կապված ընտանիքի ապագայի հետ: Անուշը որոշել է՝ եթե որդի ունենա, ամուսնու անունով է կոչելու:

Գեղամ Մկրտչյանը զոհվել է ապրիլի 3-ին Թալիշի դիրքերում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ