Ամերիկյան Օռլանդոյում տեղի ունեցած ողբերգությունը զոհերի թվի առումով ցավալի ռեկորդ է զանգվածային հրաձգությունների ամերիկյան պատմության մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը:
Քաղաքի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 50-ի, 53 մարդ վիրավոր է: Քաղաքապետ Բադդի Դայերը տեղեկացրել է նաեւ, որ հարձակվողը ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է:
Մինչ այս ամենամեծ թվով զոհերը գրանցվել էին 2007 թվականին Վիրջինիայի տեխնոլոգիական ինստիտուտում տեղի ունեցած հրաձգության ժամանակ՝ 23 մարդ, ինչպես նաեւ 2012 թվականին Կոնեկտիկուտի դպրոցում գրանցված միջադեպի ժամանակ, երբ հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդու հարձակման հետեւանքով 28 մարդ էր զոհվել, որոնցից 20-ը՝ երեխա:





























