News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինան Ադրբեջանին է փոխանցել «Բալթիկ ծով–Սեւ ծով–Կասպից ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի տարածքային զարգացման, շինարարության եւ բնակարանա–կոմունալ տնտեսության նախարարությունը, փոխանցում է Lenta–ն։

Ուկրաինայի փոխվարչապետ Գենադի Զուբկոյի խոսքով՝ տրանսպորտային միջանցքը սինխրոնիզացնում է մի քանի բեռնատար երթուղի եւ կնպաստի տարածաշրջանում փոխադրումների զարգացման համալիր ռազմավարության ձեւավորմանը։

Բացի այց, Զուբկոն նշել է, որ Կեւի եւ Բաքվի միջեւ շարունակվում է «Մետաքսի ճանապարհ» նախագծի հարցով համագործակցությունը, քանի որ Ուկրաինա–Վրաստան–Ադրբեջան–Ղազախստան–Չինաստան փորձնական գնացքի երթուղին ապացուցել է նման փոխադրումների տեխնիկական եւ տեխնոլոգիական հնարավորությունները։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին հայտնի էր դարձել, որ Չինաստանը պլանավորում է 15 մլրդ դոլար ներդնել «Մետաքսի ուղի Տնտեսական գոտի» նախագծում, որը պետք է կապի Հեռավոր Արեւելքը, Կենտրոնական Ասիա եւ Եվրոպան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ