Եգիպտոսցի պատգամավոր Մուսթաֆա Բաքրին խորհրդարանին եւ կառավարությանը կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ըստ AhramOnline-ի՝ նա եւ 336 պատգամավորներ խորհրդարանին կոչ են արել հավանության արժանացնել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից 1.5 մլն հայերի կոտորածը որպես հայ ժողովրդի «ցեղասպանություն» ճանաչելու մասին բանաձեւը:
Անկախ պատգամավոր Բաքրին կոչ է արել այդ հարցով հատուկ լսումներ անցկացնել, քանի որ հանցագործությունը «պետք է դատապարտվի աշխարհի բոլոր խորհրդարանների կողմից»:
«Նոր պատմական վկայությունները ցույց են տալիս, որ 1915-22 թվականներին թուրք օսմանցիների կողմից 1.5 մլն հայեր են սպանվել»,- հայտարարել է Բաքրին:
Նա նաեւ նշել է, որ մինչ «1915 թվականին օսմանցիները զանգվածային սպանություններ էին իրագործում, Էրդողանի ռեժիմը ներկայում եւս մեկ հանցագործություն է իրականացնում իր քաղաքական ընդդիմախոսների եւ ազգային փոքրամասնությունների դեմ, որոնք անկախության են ձգտում»: