Ստամբուլում ազգությամբ հայ Արեթ Քամարին պատկանող բժշկական կենտրոնը փակել են Թուրքիայի ազգային անվտանությանը սպառնացող վտանգի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, թուրքական իշխանությունները արտակարգ դրության համատեքստում Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով փակել են 3 համալսարան, 149 դպրոց, 150 միություն, 15 հիմնադրամ ու 4 բժշկական կենտրոն։ Փակված բժշկական կենտրոններից մեկն էլ պատկանել էազգությամբ հայ Արեթ Քամարին։
Հայ բժիշկը պնդել է, թե ինքը հայ է ու քրիստոնյա եւ որեւէ կապ չունի Գյուլենի կամ նրա կողմնակիցների հետ։ Նա շեշտել է, թե իր կենտրոնը փակել են նախարարների խորհրդի որոշումով, որի պատճառով ինքը զրկվել է դատարան դիմելու հնարավորությունից։