News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը սեպտեմբերի 6-11-ին Ռուսաստանում նախանշված «Բանակ 2016» համաժողովում պաշտպանական արդյունաբերական արտադրանք կներկայացնի:

Ռազմա-տեխնիկական համաժողովում Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Պակիստանը կներկայացնեն 29 ազգային ձեռնարկություններ: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ՊՆ գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Միրոնովը:

«Նախատեսված է 4 ազգային ցուցահանդեսային տաղավարի բացում. Հայաստանը կներկայացնեն 5 ձեռնարկություններ, Բելառուսը՝ 9, Ղազախստանը՝ 6, Պակիստանը՝ 9»,- Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի քան 50 երկրների ռազմական կցորդների հետ հանդիպմանն ասել է Միրոնովը:

Ըստ Ինտերֆաքսի՝ համաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ձեռնարկություններ Գերմանիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Իռլանդիայից, Չինաստանից, Մալազիայից, Թայլանդից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ