News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե Հայաստանը Մոլդովայից գնել է ոչ պիտանի ռազմական տեխնիկա:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են որ

«ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության եւ միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում: Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու եւ վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն»,- նշել է Դավիթ Կարապետյանը:

«Կարող եմ միայն նշել, որ Հայաստանի հանրապետությունն անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ