News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Գրկախառնությունների միջազգային շաբաթը ընդունված է տոնել հուլիսի առաջին շաբաթ օրվանից մինչեւ օգոստոսի սկիբ ընկած ժամանակահատվածում: Հայաստանում այն կտոնեն այսօր` հուլիսի 4-ին: «Արի գրկեմ», «Անվճար կգրկեմ», «Free hugs», «Գրկելն ու ժպիտն անվճար է»  ու նման արտահայտություններով պաստառներով` մի խումբ քաղաքացիներ այսօր` հուլիսի 4-ին,  դուրս կգան Հյուսիսային պողոտա` գրկելու անծանոթներին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է օգտատեր Դավիթ Ավետիսյանը: Նա  գրկախառնվելու ցանկություն ունեցողներից պահանջել է, որ «պարտադիր իրենց հետ բերեն ուրախ ժպիտ, գունավոր հագուստ ու բարձր տրամադրություն»:

Նշենք, որ գրկախառնությունների միջազգային օրը սովորաբար նշում են հուլիսի առաջին շաբաթ օրվանից մինչեւ օգոստոսի սկիզբ: Ամեն ինչ սկսվել է մի քանի տարի առաջ, երբ ավստրալացի Խուան Մաննը վայրէջք է կատարել իր հայրենի քաղաքի օդանավակայանում: Դա իր կյանքի լավագույն ժամանակահատվածը չէր եւ ոչ ոք նրան չէր դիմավորում: Խուանը կանգնած էր, իսկ ետեւում մարդիկ իրար էին դիմավորում, փաթաթվում ու համբուրում: Նա այդ պահին շատ էր ուզում ինչ որ մեկին գրկել, եւ շատ արագ մի պարզ բան մտածեց, վերցրեց մարկեր ու մի մեծ թղթի վրա գրեց երկու բառ «free hugs » եւ դուրս գնաց: 15 րոպե նա միայնակ կանգնած էր, անցորդները զարմացած նրան էին նայում: Հետո նրան մոտեցավ մի տարեց կին ու պատմեց, որ մեկ տարի առաջ նա կորցրել է իր աղջկան, իսկ այդ առավոտ սատկել է նրա շունը եւ այժմ նա բոլորովին մենակ է եւ հիմա աշխարհի չափ ուզում է գրկել ինչ որ մեկին: Նրանք գրկախառնվեցին, եւ նրա դեմքին, թերեւս, առաջին անգամ երկար օրերի ընթացքում ժպիտ առաջացավ: Հետո Խուանը սկսեց գրկվել հարյուրավոր մարդկանց հետ ու ամեն անգամ ինչ որ մեկին գրկելուց հետո դիմացինը ժպտում էր ու մի քիչ ավելի երջանիկ դառնում:

Բայց որոշ ժամանակ անց, Սիդնեյի իշխանությունները արգելել են Խուանին գրկախառնվել այլ մարդկանց հետ` առանց բժշկական ապահովագրության, որի համար նա պետք է վճարեր 25 մլն դոլար եւ նա սկսեց հավաքել ստորագրություններ: Երբ նա հավաքել է 10 հազար ստորագրություն իշխանությունները արգելքը հանել են եւ նա շարունակել է անվճար գրկել մարդկանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ