News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արսա» խմբի մենակատար, «Հայ սուպերսթար» նախագծի մասնակից Սուրեն Առուստամյանը պրոդյուսերի հետ հուլիսի 14-ին մեկնել է Յուրմալա` մասնակցելու հուլիսի 24-29-ին կայանալիք «Նոր Ալիք-2012» երգի մրցույթի եզրափակիչ փուլին: Իսկ վաղը` հուլիսի 20-ին, Յուրմալա կմեկնի «Նոր Ալիքի»  հայկական պատվիրակությունը, շոու բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, «Նոր ալիք-2012» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլերի PR պատասխանատու Մհեր Բաղդասարյանը:

Նրա խոսքով` Սուրեն Առուստամյանին աջակցելու համար Հայաստանից կմեկնեն հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, երգչուհի Սոֆի Մխեյանը, երգիչ Անդրեն:

Մհեր Բաղդասարյանը նշեց, որ այժմ Յուրմալայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Սուրեն Առուստամյանի ներակայացնելիք երգացանկում փոփոխություններ են կատարվել: Ժյուրին տարբեր կարծիքներ է հայտնել երկրի հիթի շրջանակներում ընտրված «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգի մասին եւ այն փոխվել է: Իսկ թե ինչ երգ կկատարի Սուրեն Առուստամյանը որպես երկրի հիթ, հայտնի կլինի առաջիկա օրերի ընթաքցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոր ալիք 2012-ի» եզրափակիչ փուլին մասնակցելու համար երիտասարդներից մեկնել են 5, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ին» մասնակցելու համար` 4 կատարողներ: Երիտասարդներից կիսաեզրափակչին մասնակցել են երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը,  Լուսինե Աղաբեկյանը, Մերի Մնջոյանը  եւ երգիչ Սուրեն Առուստամյանը,  իսկ մանուկներից`  Էռնա Միրզոյանը, Սոնա Գյուլխասյանը, Արինա Մալխասյանը եւ Պատրիսիան: Մոսկվայում ապրիլի 18-19-ին կայացած կիսաեզրափակիչ փուլում ժյուրին մանուկներից ընտրել է Սոնա Գյուլխասյանին եւ  Արինա Մալխասյանին, իսկ մեծերից`  Սուրեն Առուստամյանին: Սուրեն Առուստամյանը  միջազգային հիթերի մրցութային օրը պետք է կատարի Էրիկ Կլեպտոնի Change The World երգը, հեղինակային երգը եւս ընտրվել էր:

Ի դեպ, NEWS.am-ը ներկայացրել էր իր հարցազրույցը Սուրեն Առուստամյանի հետ: http://news.am/arm/news/112440.html

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ