News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվում է նոր կուսակցություն`«Առաքելություն» անվամբ, որը շուտով կստեղծի սկզբնական տարածքային կառույցներ, կհրավիրի հիմնադիր համագումար: Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները` Ազատ Թովմասյան, Գարեգին Մուրադյան, Էդուարդ Տերտերյան, Հակոբ Մանուկյան, Հրաչյա Սարգսյան, Մարինե Եփրեմյան, Մեսրոպ Առաքելյան, Վահե Հովհաննիսյան, Մանուկ Սուքիասյան:

Նախաձեռնող խմբի անդամները տեղեկացրին, որ կուսակցությունը չի ունենալու արեւմտամետ կամ ռուսամետ կողմնորոշում, այլ գործելու է՝  հիմնվելով ազատության եւ ժողովրդավարության արժեքների վրա: Կուսակցությունը չի ունենալու նաեւ միանձնյա ղեկավար, ղեկավար մարմինը կլինի խորհուրդը, որի անդամներն էլ կընտրվեն առաջիկայում կազմակերպվելիք համագումարի ժամանակ։ Այս պահին «Առաքելություն» կուսակցությանը հարում է շուրջ 700 գաղափարակիր։ Ասուլիսի բանախոսները նաեւ նշեցին, որ կուսակցության նպատակների մասին: խոսում է կուսակցության անվանումը:

Առաջիկա նախագահական ընտրություններին այս քաղաքական ուժը թեկնածու չի առաջադրելու, սակայն թե ում են սատարելու, դեռ պարզ չէ: Ամեն ինչ պարզ կլինի, երբ թեկնածուները դուրս գան ծանրակշիռ քաղաքական պաուզայից, լինել գրանցված թեկնածուներ:

Նորաստեղծ քաղաքական ուժի անդամներից Մանուկ Սուքիասյանը ՀԱԿ անդամ էր, նաեւ «Այլընտրանք» նախաձեռնության անդամ, որի հիմնադիրներից էին Նիկոլ Փաշինյանը, Բաբկեն Արարքցյանը, Երջանիկ Աբգարյանը: Նախաձեռնողների թվում այլ ՀԱԿ անդամներ չկան:

Մանուկ Սուքիասյանն ասել է, որ այս պահին որեւէ կապ չունի ՀԱԿ-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ