Կոտ-Դիվուարի հարավում գտնվող Աբիջան քաղաքում ամանորյա տոնակատարությանը տեղի ունեցած հրմշտուքի ժամանակ զոհվել է առնվազն 60 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ֆրանս Փրես գործակալությանը:

Հրմշտուքը սկսվել է Աբիջանի կենտրոնում` ամանորյա հրավառությունը տեսնելու եկած ամբոխի մեջ: «Նախնական տվյալներով` 60 հոգի զոհվել են եւ ավելի քան 200 հոգի վիրավոր են»,- ասել է Աբիջանի հրշեջ ուժերի գնդապետ Իսա Սակոն: Միեւնույն ժամանակ մեկ այլ աղբյուր Ռեյթեր գործակալությանը հաղորդել է 61 զոհվածի եւ 48 տուժածների մասին:

Հիշեցնենք, որ Աբիջանը հանդիսանում է արեւմտաաֆրիկյան երկրի խոշորագույն քաղաքներից մեկը եւ նույնանուն քարտուղարության վարչական կենտրոն: