ԱՄՆ ֆինանսների նոր նախարար Ջեյքոբ Լյուի ստորագրությունը կարող է լրջորեն փչացնել աշխարհի ամենահայտնի արժույթի՝ դոլարի արտաքին տեսքը: Ամերիկացիները ուշադրություն են դարձրել Լյուի ստորագրությանը եւ նույնիսկ խորհուրդ տվել գեղագրության դասընթացների հաճախել:
ԱՄՆ ֆինանսների նախարարի ստորագրությունը միանման կլոր հանգույցների շարք է հիշեցնում: Տեսնելով այն, շատ ամերիկացիներ այն համարել են «անիմաստ խզբզոց», մյուսները Լյուի ստորագրությունը կարդում են Loo, որն անգլերեն նշանակում է «զուգարան», հաղորդում է НТВ-ն:
Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիին», ինտերնետից օգտվողները Լյուի ստորագրությունն անվանել են «խելագար ծղոտ», «վատագույնն աշխարհում», «սարսափելի» եւ այլն:
Սակայն կա նաեւ հակառակ տեսակետը. ոմանք Լյուի ստորագրությունը համեմատում են աբստրակտ էքսպրեսիոնիզմի ստեղծագործությունների հետ: Հիմա յուրաքանչյուր ամերիկացի քայլող թանգարան է դառնալու, ասում են ստորագրության պաշտպանները:




























