ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հուլիսի 1-ին հանդիպել է ռուսաստանցի դիվանագետներին եւ քաղապաստանի հարցում է հանձնել՝ ուղղված 15 երկրների: Այդ մասին գրում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ անանուն աղբյուրին:
«Դա նրա կողմից հուսահատ քայլ էր, երբ Էկվադորը չեղյալ էր հայտարարել քաղաքական պաշտպանության փաստաթղթերը: Փաստաթղթում Սնոուդենը պնդում է, որ ինքը դավաճան չէ, եւ պարզաբանում է իր գործողությունները՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների աղաղակող ապօրինությունները հրապարակայնացնելու մղումներով»,- գրում է թերթը: Աղբյուրը չի հայտնել, թե որ երկրներին է ուղղված նրա հարցումը:
Հիշեցնենք, որ Սնոուդենը որոշ ժամանակ թաքնվում էր Հոնգկոնգում, ապա թռել էր Մոսկվա եւ մնացել «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման սրահում:





























