Յակուտիայում վթարի է ենթարկվել «Բեւեռային ավիաուղիների» Մի 8 ուղղաթիռը` 25 ուղեւորներով եւ անձնակազմի երեք անդամներով: Օդաչուն կորցրել է ղեկավարումը, եւ ուղղաթիռը բախվել է բլրին: Ռուսաստանի ԱԻՆ հաղորդագրության մեջ խոսվում է «կոշտ վայրէջքի» մասին:

Ուղղաթիռում կարող էին լինել նախընտրական գործերով մեկնող բազմաթիվ բարձրաստիճան անձինք. Օրինակ` Յակուտիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Մորոզկինը, Հանրապետական ներդրումային ընկերության ղեկավար Վիկտոր Եֆիմովը,  ԱԼՌՈՍ-ի ներկայացուցիչներ, հայտնում է  polit.ru-ն:

Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարի Յակուտիայի հարցերով տեղակալը, ԱԻՆ-ի աշխատակիցներ, շտապօգնություն, ՌՔԿ-ի աշխատակիցներ, տրանսպորտային դատախազությունը:

Զոհվածների ճշգրիտ թիվը եւ վթարի պատճառները ճշտվում են: Սկզբում հայտնում էին 15 զոհերի մասին, սակայն Յակուտիայի ՆԳՆ-ում հերքել են այդ տեղեկությունը: