Յակուտիայում Մի-8 ուղղաթիռի վթարի արդյունքում զոհվել է 23 մարդ: Ողջ է մնացել անձնակզմի 3 անդամ, կին իր երեխայի հետ: Այս մասին հուլիսի 2-ին կայացած գաղտնի խորհրդակցության ժամանակ հայտարարել է հանրապետության կառավարության փոխնախագահ Անատոլի Սկրիբիկինը:
Ընդհանուր առմամբ, ուղղաթիռում եղել է 28 մարդ, այդ թվում` 11 երեխա: Նրա խոսքով` զոհերի թվում է նաեւ պատգամավոր Ալեքսանդր Մորոզկինը, հանրապետական ներդրումային ընկերության ղեկավար Վիկտոր Եֆիմովը եւ «ԱԼՌՈՍԱ» ընկերության ներկայացուցիչներ:
Միեւնույն ժամանկ Ռուսաստանի ԱԻՆ-ում հաղորդում են, որ զոհերի մասին այդ տվյալները հաստատված չեն: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























