Հուլիսի 3-ի կեսօրին Պետերբուրգի կենտրոնում անցորդները ուժեղ ձայն են լսել, կարծես անվադող պաթելիս լիներ:

Որոշ անձինք նկատել են պատանու, ով դուրս է վազել Ստրեմյաննիյ փողոցից, իսկ նրա ձեռքից արյուն էր հոսում: Նա անցորդներից մեկին ասել է, որ «Մակդոլանդս» ռեստորանի մոտ փաթեթ է նկատել, վերցրել է այն, եւ դա պայթել է: Բժիշկների խոսքով, պայթյունի հետեւանքով կտրվել են նրա մի քանի մատները:

Հրատեխնիկների խոսքով, պայթյունի ուժգնությունը կազմել է 1-1,5 գրամ տրոտիլային համարժեքով: