News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօրվանից` հուլիսի 7-ից ուժի մեջ են մտնում գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացված սակագները: Համապատասխան որոշումը դեռ հունիսի 7-ին կայացած նիստում կայացրել էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքի` մինչեւ 10 հազ. խոր. մետր սպառողների համար գազի սակագին է սահմանվում 156 դրամը` 1 խոր. մետրի համար (մինչ օրս գործող 132 դրամի համեմատ), իսկ 10 հազ. խոր. մետրից ավելի սպառողների համար` 276.98 դոլարը` 1000 խոր. մետրի համար (մոտ 115 հազ. դրամ): Խոշոր սպառողների համար գազի գործող գինը 243.13 դոլար էր (մոտ 100 հազ. դրամ):

Հայաստանի էլեկտրական ցանցերը 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում` բնակչությանը) էլեկտրաէներգիա պետք է մատակարարեն 38 դրամ/կՎտԺ սակագնով, իսկ գիշերային ժամերին` 28 դրամ/կՎտԺ: Այսպիսով` էլեկտրաէներգիան թանկանում է 8 դրամով:

Տպել
Ամենաշատ